September 30, 2026
Գառնին Կոտայքի մարզի հնագույն ու նշանավոր բնակավայրերից է։
Ըստ Պատմահայր Մովսես Խորենացու՝ բնակավայրը հիմնադրել է Հայկ Նահապետի ծոռ Գեղամը, իսկ անվանումն ստացել է նրա թոռան՝ Գառնիկի պատվին։
Գառնին հայտնի է 1-ին դարում կառուցված Հայաստանում հելլենիստական միակ՝ Միհր աստծուն նվիրված տաճարով, արքունական բաղնիքով, 7-րդ դարի Սուրբ Սիոն եկեղեցով, ինչպես նաև Ազատի գետի կիրճում գտնվող «Քարերի սիմֆոնիայով» և բազմաթիվ միջնադարյան հուշարձաններով։
1603-1604 թթ․ պատերազմ սկսվեց Պարսկաստանի և Օսմանյան Թուրքիայի միջև։ Պարսից Շահ Աբաս առաջինը սկսեց լայնամասշտաբ արշավանք դեպի հյուսիս՝ նպատակ ունենալով գրավել Հայաստանի ամբողջ արևելյան հատվածը, այդ թվում՝ Արցախը, Նախիջևանը, Ջավախքը։ Պարսկական զորքի մեջ կարևոր տեղ էին գրավում թուրքական ղզլբաշ ցեղերը, որոնք աչքի էին ընկնում քրիստոնյաների նկատմամբ իրենց առանձնահատուկ դաժանությամբ։ Հետագայում նրանք չարիք դարձան նաև պարսիկների համար։
1604 թվականին Գառնին ևս դարձավ Շահ Աբբաս Առաջինի բռնագաղթի թիրախը։ Առաքել Դավրիժեցու վկայությամբ՝ Ամիրգունա խանի զորքերը փորձեցին գերեվարել տեղի հայերին, սակայն բնակիչների մի մասը, դիմադրելով, կարողացավ թաքնվել սարերում և խուսափել տեղահանությունից։
Ավելի ուշ՝ 1679 թվականի ավերիչ երկրաշարժից հետո, գյուղը կրկին վերականգնվեց 1828-1829 թվականներին Պարսկաստանից ներգաղթած հայերի ձեռքով։
Բնակավայրի մասին այլ հետաքրքիր մանրամասները տեսանյութում.
Ճանաչենք մեր Հայրենիքը, որպեսզի սիրենք և տեր լինենք նրան։