«Իմ գերդաստանի պատմությունը» մրցույթը երկարաձգվում է

«Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ»-ի կողմից հայտարարված «Իմ գերդաստանի պատմությունը» խորագրով ստեղծագործական մրցույթի վերջնաժամկետը, ուրախ ենք տեղեկացնել, որ երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 30-ը։

Պայմանները մնացել են նույնը. Ներկայացվող ստեղծագործությունները (արձակ) պետք է արտացոլեն մասնակցի գերդաստանի պատմությունը՝ ծագումից մինչև մեր օրեր՝ որքան թույլ է տալիս հիշողությունը:

Ստեղծագործություններում կարող են հիշատակվել նաև պատմական կարևոր դեմքեր և դեպքեր, որոնք այս կամ այն կերպ առնչվել են ստեղծագործողի գերդաստանին:

Լավագույն ստեղծագործությունները կարժանանան մրցանակների։ Առաջին հորիզոնականի համար նախատեսված է 100․000 դրամ։ Կլինեն նաև արժեքավոր խրախուսական այլ մրցանակներ։

• Մրցույթին կարող են մասնակցել բոլորը՝ անկախ տարիքից, ովքեր կրում են իրենց գերդաստանի պատմությունը: Գերդաստանի տոհմածառի ստեղծումը մրցույթում կհամարվի առավելություն և կստանա լրացուցիչ մրցանակ։

• Մրցույթը կգնահատվի ժյուրիի կողմից՝ կազմված տարբեր ոլորտների մասնագետներից, որոնք ստեղծագործությունները կգնահատեն 0-10 բալային սանդղակով:

Ստեղծագործությունները անհրաժեշտ է ուղարկել ararat.values@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում պարտադիր նշելով՝ «Իմ գերդաստանի պատմությունը»։ Նամակում պետք է առկա լինեն հեղինակի

1․ անուն, ազգանուն, հայրանունը,

2․ ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը,

3․ կարգավիճակը (դպրոցական, ուսանող, կամ մասնագիտական ոլորտ)

4․ հեռախոսի համարը և էլեկտրոնային փոստի հասցեն:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 093243249 հեռախոսահամարով: