Հայրենաճանաչման մրցույթ տաքսիների և ավտոբուսների վարորդների համար

Գաղտնիք չէ, որ տաքսիների, ավտոբուսների վարորդները ամենից շատ են շրջում երկրի տարբեր վայրերում և հաճախ տեսնում են այն, ինչը չեն տեսնում ուրիշները։

Իսկ ի՞նչ են տեսնում վարորդները։

Տեսնում են հայրենիքի տեսարժան վայրերն ու պատմական կառույցները, որտեղ տաքսիների վարորդները տանում են ինչպես բազմաթիվ զբոսաշրջիկների, այնպես էլ պատմաբանների, հնագետների, այլ գիտնականների, որոնք պատմում են իրենց բացահայտումների ու հետաքրքիր այլ փաստերի մասին։

Տաքսիների վարորդները հաճախ ավելին գիտեն՝ շնորհիվ իրենց ուղևորների հետ զրույցների։

«Արարատյան արժեքների կրթական հիմնադրամը» կազմակերպում է մրցույթ հենց տաքսիների, ավտոբուսների վարորդների համար։

Ի՞նչ պետք է անել։

Պետք է ուղարկել լուսանկար կամ կարճ տեսանյութ Հայաստանի որևէ պատմական տեսարժան վայրից՝ պատմելով այդ վայրի մասին հետաքրքիր պատմություն։

Լուսանկարում կամ տեսանյութում պետք է երևա մրցույթի մասնակից վարորդը, որպեսզի վստահ լինենք, որ տվյալ աշխատանքը կատարվել է հենց նրա կողմից։ Միևնույն ժամանակ պետք է ուղարկել ուղևորափոխադրող լինելը հաստատող որևէ ապացույց։

Մրցույթի հայտերը պետք է ուղարկել ararat.values@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում պարտադիր նշելով՝ «Տաքսի»։ Նամակում պետք է առկա լինեն հեղինակի

1․ անուն, ազգանուն, հայրանունը,

2․ ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը,

3․ տաքսու կամ ավտոբուսի վարորդական կարգավիճակը հավաստող փաստաթղթի լուսանկարը

4․ հեռախոսի համարը և էլեկտրոնային փոստի հասցեն:

Առաջին մրցանակի համար նախատեսված է 100․000 դրամ։ Կլինեն նաև արժեքավոր խրախուսական մրցանակներ։ Ստեղծագործությունները կհրապարակվեն www.araratvalues.am կայքում, նաև սոցիալական հարթակներում։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 093668408 հեռախոսահամարով: