Լեզվի մահը հաճախ ժողովուրդների հոգևոր մահն է նշանակում։
Նժդեհ

Թուրքիային պետք է Հայաստանը՝ որպես գերեզմանատուն, ոչ երբեք որպես
պետություն։
Նժդեհ

Մենք չենք ներում իրար, որովհետև ստրուկի հոգեբանությամբ ներում ենք
արտաքին թշնամիներին։
Նժդեհ

Ազգերը, ինչպես նաև անհատները, կարող են ապրել միայն երկու կերպ՝
գողանալով կամ արտադրելով։
Սեն Սիմոն

Ոչինչ այնքան չի տկարացնում ժողովուրդների պայքարունակության ոգին,
քան այն, որ իր ճակատագիրը իրենից չի կախված։
Նժդեհ

Քո հայրենիքը վաղ թե ուշ էլի քոնն է լինելու, միայն թե պահպանած լինես
սերը այդ հայրենիքի նկատմամբ։ Կկարողանա՞ս տեր լինել նրան։ Այո, եթե
հոգեփոխվեցիր ու հոգեփոխեցիր ժողովուրդդ։
Նժդեհ

Մի ժողովրդի հայրենի հողը չի կարող ուրիշի մնայուն արժեքը դառնալ։
Նժդեհ

Ազգին, ինչպես և կնոջը, չի ներվում անփութության րոպեն, երբ առաջին
պատահած բախտախնդիրը կարող է նրա նկատմամբ բռնություն գործադրել։

Եթե ուզում ես տեղ հասնել, ապա պետք է փոքր քայլերով առաջ գնալ

Մեր ժողովուրդը կարող է իր տկարության մեջ մոռանալ թուրքի հասցրած
վնասները, բայց ցեղը երբեք չի մոռանում։ Ցեղից է գարահիսարցի մի հյուսն
դառնում Անդրանիկ։
Նժդեհ

Լավ է մեռնել կանգնած, քան ապրել ծնկաչոք…

Իմ թշնամին ինձ կռվել է սովորեցնում

Ամոթ այն ազգին, որն ափսոսում է ամեն ինչ տալ հանուն իր պատվի։
Ֆրիդրիխ Շիլլեր

Հարգենք մեր նախնիներին, քանի որ եթե նրանք չլինեին, մենք էլ չէինք լինի

Պատմության ու քաղաքականության մեջ ձախողվում են այն ազգերն ու
պետությունները, որոնք չունեն հստակ նպատակ։
Նժդեհ

Կյանքում ամեն բան անցողիկ է: Երբ ամեն ինչ լավ է, ուրախացիր.
հավիտյան այդպես չի լինելու: Երբ խնդիրներ կան, մի մտահոգվիր, դա էլ այդպես
չի մնա:

Պարտվում է ժողովուրդը, հենց իրեն պարտված է համարում նրա
մտավորականությունը։
Նժդեհ

Ազգը չի կարող կործանվել այլ կերպ, բացի ինքնասպանությունից։

Կույրին հարցրին. «Տեսողությունը կորցնելուց ավելի վատ բան կա՞»:
Պատասխանեց․ «Այո, տեսիլքը կորցնել»:

Իմ թշնամին իմ թույլ տեղն է ինձ ցույց տալիս

Հայաստանն աստվածաշնչյան երկիր է։ Նրա ընդերքում եռում է կյանքը։ Դրա
համար էլ այստեղ այսքան տաք հող է, այսքան տաք ջուր։ Հայաստանի ընդերքում
ես կյանք եմ զգում։ ԱՆԴՐԵՅ ՏԱՐԿՈՎՍԿԻ

Այո, երիտասարդ սերունդը պիտի լինի խաչակիր, պիտի քավի իր նախնիների
մեղքը։ Պետք է ապրես չմեռնելու, մեռնել ապրելու համար։ Դու պիտի ապրես
ժողովրդիդ համար, այլապես կերկարի նրա հոգեվարքը։ Նժդեհ

Հզորացիր, կամ մեռիր։ Պատմության դառը դասերի խրատն է։
Նժդեհ

Հայրենիքը պիտի սիրել՝ անկախ իր քաղաքական ռեժիմից։
Նժդեհ

Հայրենասեր լինել՝ չի նշանակում օտարների թշնամին լինել, այլ պահել ու
պաշտպանել հայրենիքը ամեն մեկից։
Նժդեհ